“Արմեն-Ավետ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ. Արագածոտնի մարզում:Իր ողջ գործունեության ընթացքում աշխատել և այժմ էլ աշխատում է մի շարք խոշոր միջազգային կազմակերպությունների հետ, որտեղ իրեն դրսևորել է որպես վստահելի ու պատասխանատու գործընկեր։Կազմակերպությունը ՀՀ գյուղտեխնիկայի շուկայում աշհատում է 2005 թվականից:Համեմատաբար կարճ ժամահատվածում “Արմեն-Ավետ” ՍՊԸ-ն բավականին լավ արդյունքների է հասել գյուղտեխնիկայի վաճառքի և սպասարկման ոլորտում:Ներկայացնելով հայկական շուկայում գյուղատնտեսական տեխնիկայի և կցագործիքների բավականին լայն տեսականի “Արմեն-Ավետ” ՍՊԸ-ն միշտ հետամուտ է եղել վարել ճկուն գնային քաղաքականություն:Հաշվի առնելով գնողունակության ցածր մակարդակը և տեղական արտադրության զարգացումը, կազմակերպությունը կցագործիքների որոշակի տեսակների արտադրությունը կազմակերպել է ՀՀ-ում:Մենք ներմուծում և վաճառում ենք` հատուկ տեխնիկա, տրակտորներ, մոտոբլոկներ և զանազան կցագործիքներ ՀՀ ամբողջ տարացքում, ունենք բարձրակարգ սերվիս կենտրոն, իրականացնում ենք երաշխիքային և հետ երաշխիքային սպասարկում:Այս պահի դրությամբ մենք ՀՀ շուկայում ներկայացնում ենք գյուղատնտեսական և հատուկ տեխնիկայի հետևյալ բրենդները` 1. “YTO Group” Միակ և պաշտոնական ներկայացուցիչը հայաստանում:
2. “Changfa Group” Առաջին ներկայացուցիչը հայաստանում:
3. “Lovol” Առաջին ներկայացուցիչը հայաստանում:
4. “Weima” Առաջին ներկայացուցիչը հայաստանում: